«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը երկրորդ անգամ մայր է դարձել: Այս մասին տեղեկանում ենք NEWS.am STYLE-ից: Երեխան լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում: Լուսինեն հայտնել է, թե ինչ անուն են ընտրել փոքրիկի համար. նրան Ալեկ են անվանել: «Ես ինձ լավ եմ զգում»,- ասել է մոդելը:
Նշենք, որ հղիության ընթացքում Լուսինեն շարունակում էր հետևորդներին ուրախացնել ջերմ լուսանկարներով և հետաքրքիր ֆոտոշարքերով: Ամիսներ առաջ մոդելն ինքն էր հայտնել, որ ընտանիքում համալրում է սպասվում: «Անհամբեր, սրտատրոփ սպասումներով մեր երկրորդ երեխային»,- գրել էր Լուսինե Թովմասյանը:
ShowBiz.am-ը շնորհավորում է մոդելին և նրա ամուսնուն՝ երեխային մաղթելով անհոգ և ուրախ մանկություն: