Յուրաքանչյուր կին պետք է հոգ տանի իր ձեռքերի առողջության ու գեղեցկության մասին, քանի որ խնամված ու առողջ ձեռքերը նույնքան կարևոր են, որքան դեմքի թարմ ու երիտասարդ մաշկը:
Ներկայում կան բազմաթիվ կոսմետիկ միջոցներ ու պրոցեդուրաներ՝ նախատեսված ձեռքերի մաշկի սնուցման, խոնավեցման ու թարմացման համար, սակայն դրանք բավական թանկարժեք են, իսկ երբեմն էլ՝ անարդյունավետ: Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ բնական միջոցներին, որոնք և՛ ավելի արդյունավետ են, և՛ ավելի անվնաս:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի պարզ ու հասանելի դիմակ, որի համար հարկավոր է ընդամենը մի քանի բաղադրիչ: Շաբաթական 2 անգամ այս դիմակը կիրառելուց հետո ձեռքերի մաշկը կդառնա շատ ավելի նուրբ, պիրկ ու առաձգական, իսկ ճաքերն ու չորությունը կանհետանան ընդամենը մի քանի օրում:
Դիմակի համար անհրաժեշտ բաղադրիչներն են.
- վարսակ,
- եռման ջուր,
- թթվասեր,
- ձիթայուղ:
Պատրաստման ու օգտագործման եղանակը.
Դիմակը պատրաստելու համար հարկավոր է վարսակին ավելացնել եռման ջուր (1:1 հարաբերակցությամբ) և թողնել այն թրմվի: Այնուհետև ավելացնել մեկ ճաշի գդալ թթվասեր ու նույնքան ձիթայուղ և լավ խառնել:
Ստացված զանգվածը հարկավոր է լցնել պոլիէթիլենային ձեռնոցների մեջ, հագնել դրանք ձեռքերին և լավ տարածել դիմակը: Թողնել այն 15-20 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով: