«Ես ուզում էի, որ հագուստը փախուստ լիներ իրականությունից, որը մեզ բոլորիս հիմա պետք է, և միևնույն ժամանակ անվտանգության զգացում ստեղծեր», – այսպես է Սիմոն Ռոշան խոսում իր նոր հավաքածուի մասին:
Այն ներառում է ատլասե թիկնոցներ, չափազանց լայն թևքերով զգեստներ ու բլուզներ, որոնք զարդարված են հուլունքներով, մարգարիտներով և ձեռքով կարված դեկորատիվ կրծքկալներ, որոնք կրում են այդ զգեստների ու վերնաշապիկների վրայից։