Balmain-ի տիկնիկը. Քիմ Քարդաշյանը հայտնի նորաձևության տան հագուստով ֆոտոշարք է հրապարակել (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն ինստագրամյան իր էջում հեղինակավոր Balmain նորաձևության տան հագուստով լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել՝ նորաձևության տան կրեատիվ տնօրեն Օլիվեր Ռուստենին շնորհակալություն հայտնելով նվերների համար:

Հայտնի է, որ ֆրանսիական նորաձևության տան ուղարկած նվերները Քարդաշյանը նախ Էջի սթորի բաժնում տեսանյութի միջոցով է ցուցադրել հետևորդներին, այնուհետև շտապել է հագնել հագուստներն ու կրկին լուսանկարներով է կիսվել՝ դրանք մակագրելով Balmain Barbie:

Հրապարակված կադրերում Քարդաշյանը կրում է սև ու սպիտակ նախշերով բլուզ, որը համադրվել է նմանատիպ ձեռնոցների, շորտի, պայուսակի, ինչպես նաև դիմակի հետ, ինչը վերջին ժամանակներում կերպարների ստեղծման անքակտելի մաս է կազմում: