Իտալական հայտնի Gucci նորաձևության տունը ներկայացրել է ջինսե կոմբինեզոն, որի վրա խոտի կանաչ «հետքեր» կան. հագուստի անսովոր մոդելը գնորդները կարող են ձեռք բերել «ընդամենը» 1400 դոլարով, գրում է New York Post հրատարակությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ կանաչ հետքերը ջինսի վրա հայտնվել են «հատուկ մշակման» արդյունքում, իսկ կտորն ամբողջովին հարյուր տոկոսանոց բամբակ է:
Նշվում է, որ այս կոմբինեզոնը ստեղծելիս դիզայներների համար ոգեշնչման աղբյուր է ծառայել գրանժ ոճը:
Հայտնի է, որ նորաձևության տունը կոմբինեզոնից բացի գնորդներին առաջարկում է նաև կանաչ խոտի հետքերով ջինսե տաբատներ, որոնք ավելի էժան՝ 800 դոլար արժեն: