«Dolce & Gabbana» աշխարհառչակ ապրանքանիշն արդեն ներկայացրել է իր գարուն-ամառ 2021 հավաքածուն։ Հագուստները բավականին վառ և գույնզգույն գույներով են ստեղծված։
Հավաքածուի հանդերձանքների մեծ մասը կարծես տարբեր հագուսների կտորների համադրությամբ ստեղծված լինի՝ բացառությամբ մի քանի միագույն զգեստների։ Հատկանշական է, որ դիզայներները շեշտադրումն արել են խոշոր գլխազարդերի և ականջողերի վրա, ինչը նշանակում է, որ հաջորդ տարի կարող եք վստահորեն օգտագործել այդ աքսեսուարները։