«Prada»-ի գարուն-ամառ նոր հավաքածուի հիմնական թեման երկխոսությունն էր: Նոր հավաքածուի ստեղծման ոգեշնչումման աղբյուը երկխոսությունն էր` տեխնոլոգիայի և մարդկային բնույթի, ինչպես նաև երկու դիզայներների միջև:
Ըստ Միուչի Պրադայի և Ռաֆ Սիմոնսի ստեղծագործական դուետի` վերջին շրջանում տեխնոլոգիաների ու մարդկանց միջև երկխոսությունը հատկապես արդիական է դառնում: Ահա թե ինչու են հավաքածուում հայտնվել ժամանակակից համազգեստների նմանությամբ զգեստներ, տոպեր և տաբատներ: