Վայելելով Բալիի արևը՝ Թինա Կունակին և Վենսան Կասելը, ովքեր նշում են իրենց ամուսնության մեկ ամյակը, մեկնել են Հավայան կղզիներ։
Մոդելը իր Ինստագրամում հրապարակել է լուսանկարներ ամուսնու հետ՝ իրենց ռոմանտիկ հանգստից։ Լուսանկարներում երիտասարդ մայրիկը դերասանի հետ գրկախառնված է՝ օվկիանոսի ֆոնին։ Կասելը իր հերթին հրապարակել է տեսանյութ իր էջում , ուր երևում է, որ նա և իր կինը սերֆինգով են զբաղվում։
Այս ամենից դատելով, փոքրիկ Ամազոնին, ով շուտով կդառնա չորս ամսական, նրանց հետ չի ճանապարհորդում, նրան թողել են դայակի և տատիկի խնամքին։
Հիշեցնենք, որ զույգը ամուսնացել է անցած տարվա օգոստոսին, այդ պահի դրությամբ նրանք արդեն երկու տարի հանդիպում էին։
«Երբ առաջին անգամ ես հանդիպեցի Վենսանին, ես չգիտեի՝ ով է նա։ Մենք տանը հեռուստացույց չունեինք, մենք չէինք գնում կինո և հետաքրքրվում էինք միայն դպրոցով ու ֆուտբոլով»,- պատմել է Թինան Paris Match ֆրանսիական ամսագրին։
Շատ հարցազրույցներում Կասելը խոստովանել է, որ երազում է մեծ ընտանիքի մասին․ Մոնիկա Բելուչիից ունեցած երկու աղջիկները՝ Դևան և Լեոնին, բացել են նրա աչքերը և թույլ տվել հասկանալ ինքն իրեն։ Ապրիլի 19-ին դերասանը երրորդ անգամ հայր դարձավ՝ այս անգամ երեխան Թինայից էր։