Ամերիկացի դիզայներ և հեռուտաաստղ Մայքլ Կոստելլոն Ինստագրամի իր էջում տեղադրել է Հայաստանի դրոշն ու գրառում արել` իր զորակցությունը հայտնելով բոլոր հայերին:
«Այս երեկո ես աղոթում եմ Հայաստանի խաղաղության համար:
Եթե սոցցանցերում եք, հավանաբար տեսել եք, որ Հայաստանն ու Արցախը հարձակումների են ենթարկվում: Ցավոք, հայտնի լրատվամիջոցներում այս հարցի խորքային լուսաբանումը չկա: Կարիք կա այս մասին բարձրաձայնել հիմա: Խնդրում եմ, միասնական կերպով աջակցենք մեր բոլոր հայ ընկերներին, գործընկերներին և ընտանիքներին: Բարձրացնենք իրազեկումը: Մի քանի օրվա ընթացքում անմիտ հարձկումների պատճառով մարդիկ են զոհվել: Խնդրում եմ, օգնեք միասին իրազեկենք այս մասին: Մենք միմյանց կարիքն ունենք առավել, քան երբևէ: Իմ հայ ընկերներ, աշխատակիցներ, գործընկերներ, հաճախորդներ, մենք սիրում ենք ձեզ և այս ընթացքում աղոթում ենք ձեզ համար»,-գրել է նա` կոչ անելով բոլոր նրանց, ում դուր չի եկել իր գրառումը, իրեն չհետևել Ինստագրամում:
Սթորի բաժնում Մայքլը տեղադրել է նաև տեսանյութեր, որտեղ պարում է երգչուհի Սիլվա Հակոբյանի «Տնից փախել եմ» երգի ներքո: Տեսանյութերի վրա դիզայները նշել է Հայաստանի և Արցախի դրոշները, իր հայ ընկերների էջերն ու գրել, որ բոլորին չի կարող նշել, քանի որ նրանք շատ են:
Հավելենք, որ Մայքլն Ինստագրամում ունի 1,3 մլն հետևորդ։ Նա զգեստներ է կարել Բեյոնսեի, Լեդի Գագայի, Նիկոլ Շերզինգերի, Ջենիֆեր Լոպեսի, Քլոե Քարդաշյանի, Սիարայի և այլ աստղերի համար: