Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը նոր գրառում է կատարել Ինստագրամի իր էջում՝ իր սերն ու Աջակցությունը հայտնելով Հայաստանին և մարտնչող Արցախին։
«Ամեն ինչ լավ կլինի։ Աստված պահապան մեր զինվորներին և մեր ամբողջ հայ ազգին»,- հրապարակված լուսանկարին կից գրել է հայտնի դիմահարդարը։
Նշենք, որ այս օրերին Գոհարը պարբերապար անդրադառնում է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ իր աջակցությունը հայտնելով Արցախին և դատապարտելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։