Երգչուհի Սիրուշոն սոցցանցային իր էջերի սթորի բաժնում հրապարակել է լուսանկարներ արցախցի երեխաների իրավունքների մասին անգլերեն գրություններով:
Հրապարակումների վրա գրված են՝
«Ամեն երեխա իրավունք ունի խաղալու և վայելելու իր մանկությունը»:
«Ամեն երեխա իրավունք ունի լինելու երջանիկ»:
«Ամեն երեխա իրավունք ունի խաղաղության»:
«Ամեն երեխա իրավունք ունի ստանալու կրթություն»:
Գրություներին կից նաև նշված է, որ արցախցի 24,000 երեխա դպրոց չի գնում, քանի որ Ադրեջանը պատերազմ է սկսել՝ չնայած միջազգային պարտավորվածություններին: Ադրբեջանը շարունակում է թիրախավորել ուսումնական հաստատությունները: Վնասվել են ավելի քան 10 դպրոց, մանկապարտեզներ: