Ամերիկացի երգիչ, իրեն հայ համարող Դանիել Դեքերը Ֆեյսբուքի իր էջում շարունակում է գրառումներ անել Հայաստանի և Արցախի մասին:
Այս անգամ նա անդրադարձել է Ֆեյսբուքի կարգավորումներին. «Ադրբեջանցին պատասխանել էր իմ մեկնաբանություններից մեկին և կոչ արել սպանել բոլոր հայերին: Ֆեյսբուքն ասաց, որ նրա մեկնաբանությունը չի խախտում սոցիալական ցանցի սահմանված նորմերը: Սա վրդովվեցուցիչ է և անընդունելի»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դանիելը գրառում էր արել նաև Շուշիի մասին` նշելով, որ թշնամին միայն ավերածությունների է ձգտում: