American Music Awards 2020․ Ջենիֆեր Լոպեսը, Մեգան Ֆոքսը, Կարա Դելևինը և մյուսները մրցանակաբաշխության կարմիր գորգին

Երեկ Լոս Անջելեսի Microsoft թատրոնում տեղի է ունեցել American Music Awards ​​մրցանակաբաշխությունը: Դրա հյուրերն են եղել Ջենիֆեր Լոպեսը, Կարա Դելևինը, Մեգան Ֆոքսը և Քոլսոն Բեյքերը, ովքեր առաջին անգամ միասին հայտնվեցին կարմիր գորգին, Փերիս Հիլթոնը և այլ հայտնիներ:

Չնայած կորոնավիրուսի համաճարակին՝ տեղի ունեցավ արարողությունը, որի ժամանակ հաղթողները որոշվում են Ձայնագրության արվեստի և գիտությունների ազգային ակադեմիայի անդամների ձայների հիման վրա, ընդ որում, նույն ձևաչափով ինչ նախկինում. կային և հաղորդավարներ, և կենդանի կատարումներ, նույնիսկ հանդիսատես: Բայց դրա մասին ավելի ուշ:

Այս տարի աստղերին չէր հաջողվում այդքան հաճախ երևալ հանրության մեջ, այնպես որ ցանկացած իրադարձություն վերածվում է տոնակատարության: Երեկվա մրցանակաբաշխության ժամանակ էլ աստղերը հայտնվեցին լիովին կազմ-պատրաստ: Առավել տպավորիչ կերպարով ներկայացել էր 51-ամյա Ջենիֆեր Լոպեսը (բեմում նույնպես աստղը փայլեց): Երգչուհին նախընտրել էր Balmain-ի դեկոլտեով արծաթագույն տոպ և խորը բացվածքով կիսաշրջազգեստ: Փայլուն հանդերձանքները երեկ ակնհայտորեն գերակշռել են աստղերի շրջանում. Փերիս Հիլթոնը փայլել է Valdrin Sahiti-ի մինի զգեստով, Կարա Դելևին՝ Dolce & Gabbana-ի կոստյումով, իսկ Bibi Rexa-ն՝ Julien Macdonald-ի ինքնատիպ հանդերձանքով: Հետաքրքիր կերպարով է ներկայացել նաև Սիարան, ով մրցանակաբաշխությանը եկել էր Balmain-ի կարմիր զգեստով: Իսկ Մեգան Ֆոքսն ընտրել էր Azzi and Osta-ի անսովոր կտրվածքով զմրուխտագույն զգեստ, որը լրացրել էր Giambattista Valli-ի ծավալուն շղթաներով և Tyler Ellis-ի սև կլատչով: