Դերասանուհի Իննա Խոջամիրյանն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել և հայ գերիների մասին գրառում կատարել։
Դերասանուհին իր էջի Stories բաժնում հրապարակել է պատերազմի օրերին Արցախ ուղերձով ուղարկված քաղցրավենիքի լուսանկարն ու գրել.
«Դուք եկեք մենակ… Դուք մենակ թե գերությունից ազատվեք, եկեք։ Այս երկիրը միայն ձեր կարիքն ունի, մնացածը սուտ են ու սարքովի»։