Ռուսաստանցի պրոդյուսեր, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր Youtube-ի «Сарик Live» շոուի հերթական թողարկման ժամանակ զրուցել է ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի հետ, որի ռեպորտաժները ղարաբաղյան առաջնագծից դիտել են ամբողջ աշխարհում:
«Երեկ շատ կարևոր օր էր, քանի որ ինձ հաջողվեց զրուցել ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի հետ և նրան շատ հարցեր տալ, որոնց պատասխանները այսօրվա դրությամբ կարևոր են յուրաքանչյուր հայի համար և ոչ միայն։ Շատ բաց, ազնիվ, համարձակ եւ խելացի, մեծատառով մարդ է։ Շնորհակալություն ձեզ @war_gonzo։ Հարցազրույց կհայտնվի իմ YouTube-յան՝ «Sarik Live» ալիքում,- գրել է Սարիկը։