Մեր օրերում վարսերի նորաձևությունը փոփոխվում է անընդհատ, սակայն մի բան անփոփոխ է. գեղեցիկ, փարթամ և առողջ վարսերը միշտ էլ զարդարում են կնոջը և ընդգծում գեղեցկությունը:
Նորաձև լինելու գաղտնիքներից մեկը սեզոնային միտումներին համապատասխան սանրվածքն է։
Տարվա յուրաքանչյուր եղանակի համար ոճաբանները յուրահատուկ մոտեցում են առաջարկում վարսահարդարման մեջ, և այս գարունն էլ բացառություն չէ։ VOGUE-ը ներկայացնում է այն սանրվածքները, որոնք նորաձև կլինեն այս գարնանը։
1970-ականների սանրածքները, որոնք ավելի շուտ կեղծամ են հիշեցնում, կրկին նորաձև են։ Սակայն նման սանրվածքներն ավելի համապատասախանում են երիտասարդ տարիքի կանանց ու աղջիկներին։
Կասկադ կոչվող 1980 թվականներին հայտնի այս սանրվածքը նորաձև դարձավ աստղերի շնորհիվ։ Հիմա այս սանրվածքը, ինչպես 80-ականներին, նախընտրում են էքստրավագանք հայտնիները։
Գանգուրները կրկին նորաձև են։
Այս սանրվածքը թարմություն ու թեթեևություն է հաղորդում կնոջ կերպարին։
Գունավոր վարսերը չեն դադարում մնալ թրենդային։ Հայտնիները շարունակում են ներկել իրենց մազերն ամենավառ գույներով։ Այս տարի առավել նորաձև են փիրուզագույնն ու նարնջագույնը։