Դեն ենք նետում թանկարժեք իրերը. Լոպեսի նոր չելենջը զայրացրել է հետևորդներին

Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը 20 տարվա վաղեմության կուլտային տեսահոլովակի մոտիվներով չելենջ է սկսել և առաջացրել երկրպագուների զայրույթը։
Խոսքը «Love Don’t Cost a Thing» տեսահոլովակի մասին է, որում նա դեն էր նետում թանկարժեք իրերը։
Տեսանյութում նա քայլում է լողափին, հանում արեւային ակնոցը, պիջակը, թևնոցը։
«Չեմ կարողանում համբերել տեսնելու կատարման ձեր տարբերակները»,- հրապարակման մեջ գրել է նա։
Նրա կողմից սկսված չելենջը մեկնաբանություններում բացասական արձագանքի է արժանացել։ Հետևորդները մատնանշել են, որ չեն կարող իրենց թույլ տալ նետել իրերն, առավել եւս երբ աշխարհում համավարակ է։

«Դու ուզո՞ւմ ես, որ ես նետեմ արևային ակնոցս, որի համար երեք աշխատավարձ եմ վճարել․ Ոչ, շնորհակալ եմ», «դու ուզում ես, որ մենք փողոցում լինենք առանց դիմակի՞։ Համավարակի ընթացքո՞ւմ։ Դու ուզում ես, որ մենք առանց դիմակի դուրս գանք ու հանե՞նք հագուստը։ Ես չէի ցանկանա, որ ինձ մեղադրեն անվայելուչ պահվածքի համար։ Ես աղքատ եմ, այդ պատճառով էլ լյուքսային հագուստի համար գումար չունեմ»,- գրել են նրանք։

Որոշ օգտատերեր տարակուսանք են արտահայտել, որ Լոպեսն ազատ քայլում է ափին այն ժամանակ, երբ իրենց համար այդ ճանապարհը փակ է կարանտինային սահմանափակումների պատճառով։ Նրանց նաև զայրացրել է, որ երգչուհին դիմակ չի կրել։

 

View this post on Instagram

 

A post shared by Jennifer Lopez (@jlo)