Ամերիկացի ըմբշամարտիկը փոխել է սեռը

Ամերիկացի ըմբշամարտիկ Գաբրիել Թաֆտը 42 տարեկանում կին-տրանսգենդեր է դարձել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով մարզիկի ինստագրամյան էջին:

Վերջինս պատմել է, որ սեռափոխման մի քանի վիրահատություն է արել: «Ահա սա իմ իրական ինքնությունը, որը թաքնված էր ստվերում: Վախ կա այն ամենից, թե ինչ կմտածեն ուրիշները»,- ասել է բոդիբիլդերը:

Գաբիի խոսքով՝ իր որոշմանն աջակցել են իր բոլոր հարազատները, այդ թվում՝ կինը, որի հետ միասին մեծացնում են 9-ամյա դստերը:

2007-2014 թվականներին Թաֆտը հանդես է եկել WWE (World Wrestling Entertainment) ըմբշամարտի առաջնությունում, որտեղ մի շարք մրցանակների է արժանացել: