Երաժշտական պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը մեկնաբանել է Եգոր Կրիդի ընտրությունը որպես «Մանկական ձայնը» նախագծի մարզիչ։
«Սոբեսեդնիկ» պարբերականին տված հարցազրույցում նա իր զայրույթն է արտահայտել նախագծում երգչի մասնակցության առնչությամբ։
«Ես Եգորի Կրիդին որպես արտիստ չեմ ճանաչում, բայց այն, որ նա երեխաներին ոչինչ չի սովորեցնի, փաստ է»,- նկատել է պրոդյուսերը, որը նախորդ տարի ևս «Մանկական ձայնը» նախագծում մարզիչ է եղել։ Նրա խոսքով՝ Կրիդը «դեռ երիտասարդ տղա է, որին մարզիչ է հարկավոր»։ Նա նկատել է, որ ի տարբերություն Կրիդի՝ ինքը մանկավարժական կրթություն ունի և երաժշտության պրոֆեսորի գիտական կոչում։
«Ի՞նչ կարող է նա սովորեցնել։ Ուսուցիչը գիտելիք ունի։ Կրիդը երաժշտական կրթություն ունի՞»,- հավելել է նա։
Ֆադեևը նշել է, որ եթե Կրիդն, ամեն դեպքում, կարողանա ուսուցիչ լինել, ինքը դա դրական կգնահատի։
«Եթե ոչ, ես չեմ հասկանում, թե ինչու են մարզչի աթոռին նստեցնում մարդկանց, որոնք չեն կարող սովորեցնել»,- եզրափակել է փորձագետը։
«Առաջին ալիքի» նախագծում Կրիդին որպես մարզիչ ներգրավվելու որոշման մասին հայտնի է դարձել փոտրվարի 1-ին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ օգտատերերը Եգոր Կրիդին քննադատել են «Մանկական ձայնը» շոուի նոր նկարահանումների ժամանակ արված լուսանկարի պատճառով, որը նա տեղադրել է Instagram-ում: Կադրում երաժիշտը (նա կլինի նոր եթերաշրջանի մարզիչներից մեկը) անպարկեշտ ժեստ է ցուցադրել։
Եվ չնայած, երկրպագուների մեծ մասը ուրախ է, որ երաժշտին կտեսնի մարզչական աթոռին, շատերը նշել են, որ միջին մատը և «Մանկական ձանյը» անհամատեղելի բաներ են։
Քննադատական մեկնաբանություններից մեկին Եգոր Կրիդը նույնիսկ պատասխանել է։
«Ես միայն լուսանկարներում եմ միջին մատս ցույց տալիս։ Շոուի ժամանակ կտեսնեք, թե ինչպիսին եմ ես», -փորձել է արդարանալ արտիստը։
Ավելի ուշ երգիչը հեռացրել է այդ լուսանկարը, սակայն սկանդալային լուսանկարը մնացել է կատարողի ֆան-էջերում: