Ֆրանսիացի հայտնի դերասան Վենսան Կասելը և նրա կինը՝ մոդել Թինա Կունակին, դարձել են ֆրանսիական The Kooples հագուստի և աքսեսուարների բրենդի գարնանային-ամառային հավաքածուի գովազդային դեմքը, գրում է Harpers Baazar-ը։
54-ամյա Կասելը և 23-ամյա Կունակին մասնակցել են Tina for Vincent հավաքածուի դիզայնի ստեղծմանը, որը վաճառքի կհանվի մարտի կեսերին:
Կունակիի նախագծմամբ է ստեղծվել նաև իր անունը կրող Tina սև կաշվից պայուսակը, որը կարելի է ձեռք բերել փետրվարի 22-ից։