Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում SKIMS ապրանքանիշի նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:
Ֆոտոշարքում Քիմին են միացել նրա կրտսեր քույրերը՝ Քենդալ և Քայլի Ջեններները: Ֆոտոշարքը Վալենտինի օրվա առթիվ է, որտեղ քույրերը կրում են ապրանքանիշի նոր հավաքածուում ներառված նմուշներ՝ կարմիր, սպիտակ և սև լողազգեստներ՝ դրանք համատեղելով թափանցիկ բարձրակրունկների հետ: Նկարահանման հրապարակը լի է եղել վալենտինյան «սրտիկ» տորթերով:
Նոր հավաքածուն վաճառքի է հանվելու փետրվարի 14-ին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք ներկայում Քիմ Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:
Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթ ամուսնացել են 2013 թվականին և ունեն 4 երեխա, սակայն անցյալ ամիս Քարդաշյանը հայտարարել է ամուսնալուծության մասին: