Փետրվարի 14-ին տաղանդավոր շոումեն և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրն է։ Նա դարձավ 47 տարեկան։
Իրականում Մարտիրոսյանը ծնվել է փետրվարի 13-ին, սակայն ծնողները, կարծելով, թե դա անհաջող թիվ է, խնդրել են որդու ծննդյան վկայականում նշել 14 թիվը։
Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինա-Մարտիրոսյանը, ամուսնու ծննդյան օրը անակնկալ է պատրաստել՝ երաժշտական տորթ, որով շոումենը կիսվել է Instagram-ում:
«Շնորհակալություն հարվածային տորթի համար»,- մակագրել է նա լուսանկարը։
Посмотреть эту публикацию в Instagram
Մարտիրոսյանը նաև տեսանյութ է տեղադրել՝ նշելով, որ ցանկացել է գնալ ինչ-որ տեղ և նշել ծննդյան տոնը, սակայն մոսկովյան ձյան տեղումները խախտել են նրա այդ ծրագրերը․․․
Посмотреть эту публикацию в Instagram