Հայտնի սուպերմոդել Բելլա Հադիդը իսպանական Vogue-ի համար նոր ֆոտոշարքի է մասնակցել։ Լուսանկարները հրապարակվել են ինչպես մոդելի, այնպես էլ ամսագրի ինստագրամյան էջերում։
Ֆոտոշարքում Հադիդը ներկայացել է մի քանի նորաձև և արտասովոր կերպարներով։
Լուսանկարներից մեկում սուպերմոդելը կրում է վարդագույն զգեստ՝ լատեքսից ձեռնոցներով և երկարաճիտ կոշիկներով, մյուսում ներկայացել է գույնզգույն զգեստով, իսկ մեկ ուրիշում՝ սև հանդերձով։
Մոդելի կերպարներն ամբողջացրել է կեղծամը։