Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն երեկ նշել է ծննդյան 29-ամյակը: Այդ առթիվ նա հրապարակում է արել Ինստագրամի իր էջում և գրել. «Քաղցր 29, շնորհավոր ծնունդս»:
Stories բաժնում նա նաև ցույց է տվել՝ ինչպես են ընկերները կեսգիշերին անակնկալ մատուցել իրեն: Նրա ընկերների թվում է եղել նաև դերասանուհի Անատի Սաքանյանը:
Հավելենք, որ Տաթևն այս շրջանում նկարահանվում է «Խաբկանք» հեռուստասերիալում: