Լոնդոնի բնակչուհի Կլարա Լուիզան, որն աշխատել է որպես մաքրուհի, հաջողակ մոդել է դարձել և նկարահանվել իտալական Gucci նորաձևության տան համար։ 24-ամյա աֆրոամերիկուհու անհավանական պատմության մասին գրել է Metro-ն։
Պարբերականի տեղեկություններով՝ 2019թ․-ին FOMO Models մոդելային գործակալության տնօրեն Ռոբ Ուիլսոնը փողոցում նկատել է 24-ամյա աֆրոամերիկուհի Կլարա Լուիզային։ «Ռոբը տեսավ ինձ, երբ մարզասրահ էի գնում ու հարցրեց՝ արդյոք ես մոդելային բիզնեսում աշխատանքի փորձ ունեմ։ Ես ասացի՝ ոչ, բայց մենք, ամեն դեպքում, խոսքեցինք, ու նա ինձ առաջարկեց քասթինգի մասնակցել»,- ասել է հերոսուհին։
Աղջկա բախտը բերել է, և նրա թեկնածությունը հաստատվել է գերմանական «Picton» ամսագրում նկարահանումների համար։ Դրանից կարճ ժամանակ անց Լուիզան պայմանագիր է կնքել Gucci ապրանքանիշի գովազդային տեսահոլովակում նկարահանվելու համար։ «Սա հիասքանչ փորձ է, որը փոխել է իմ կյանքը։ Ես նույնիսկ չէի մտածում, որ իմ արտաինքը համապատասխանում է նորաձևության ոլորտում աշխատանքի համար։ Հիմա ես զգում եմ, որ այդ ոլորտում հարթում եմ ճանապարհս և կարող եմ իմ թոռներին ասել, որ ես Gucci-ի մոդել եմ»,- նշել է անգլուհին։
Հերոսուհին ընդգծել է, որ նոր կարիերան ոչ մի կերպ չի փոխել իր կենսակերպը։ Նրա խոսքով՝ ինքը նախկինի նման երազում է ուսուցիչ դառնալ և իր կյանքը հայտնի մարդու դերում չի պատկերացնում։ «Ես դեռ արևելյան Լոնդոնից սովորական աղջիկ եմ։ Կյանքը մեզ տրված է ապրելու և վայելելու համար։ Բաց մի թողեք հնարավորությունները, որոնք հայտնվում են ձեր ճանապարհին»,- եզրափակել է Լուիզան։