ԱՄՆ-ում 78-րդ անգամ կայացել է աշխարհի գլխավոր կինոմրցանակաբաշխություններից մեկի՝ «Ոսկե գլոբուս»-ի հաղթողների մրցանակների հանձնման արարողությունը, այն ամեն տարի հանձնվում է հեռարձակող ընկերությունների կինոքննադատների ասոցիացիայի կողմից:
Տարվա լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել «Քոչվորների երկիրը» կինոժապավենը։
Բրիտանական թագավորական ընտանիքի կյանքի մասին «Թագը» հեռուստասերիալը մրցանակ է ստացել՝ դառնալով լավագույնն իր կատեգորիայում: Լավագույն մինի-սերիալ է ճանաչվել «Թագուհու քայլը»։ Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմի համար «Ոսկե գլոբուս» մրցանակ են ստացել «Հոգի» անիմացիոն ֆիլմի ստեղծողները։
Սաշա Բարոն Քոենը «Բորատ 2» ֆիլմում «Լավագույն կատակերգական դերի» համար արժանացել է «Ոսկե գլոբուսի»:
«Թրամփը վիճարկում է այդ որոշումը»,- կատակել է դերասանը՝ ստանալով մրցանակը:
Անդրա Դեյը, որը խաղացել է «Միացյալ Նահանգները Բիլի Հոլիդեյի դեմ» ֆիլմում, «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել դրամատիկ ֆիլմում լավագույն դերի համար:
Չեդվիկ Բոուզմանը հետմահու «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել «Լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում՝ «Մա Ռեյնի․ բլյուզի մայրը» ֆիլմի համար: