Ամբողջովին մերկ ու նրբագեղ. Կարա Դելևին

27-ամյա դերասանուհի և մոդել Կարա Դելևինն ամբողջովին մերկ հայտնվել է «Marie Claire» ամսագրի շապիկին: Երգչուհին հարցազրույցում պատմել է իր և 29-ամյա Էշլի Բենսոնի հարաբերությունների և իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումների մասին:

Օգոստոս ամսին Կարան իր սիրելիի՝ Էշլիի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում:

«Ես և Բենսոնը չէինք փնտորմ այն սերը, որը գտանք: Ամեն բան ստացվեց պատահական կերպով: Մենք հասկացանք, որ ցանկանում ենք լինել միասին և վերջ: Էշլին օգնեց, որպեսզի ես կարողանամ բացել աչքերս ու հասկանալ, թե ով եմ իրականում: Էշլին սովորեցրեց ինձ՝ ինչ է իրական սերը: Ի միջի այլոց, դա շատ դժվար էր»,- պատմել է Կարա Դելևինը:

Դերասանուհին շատ սիրավեպեր է ունեցել հոլիվուդյան ամենասեքսուալ ու հմայչ տղամարդկանց հետ, և մտերիմներն ու հարազատներն այդքան էլ ուրախությամբ չընդունեցին Կարայի բիսեքսուալ լինելու հանգամանքը:
Տղամարդկանց և կանանց տարբերությունների մասին խոսելիս դերասանուհին նշում է. «Ես որքան կին եմ, այդքան էլ տղամարդ եմ: Կարծում եմ գենդերային հավասարություն հասկացությունը վաղուց արդեն գցել է իր վարկանիշը»: