Երգիչ Նարեկ Բավեյանի և բալետի պարուհի Քրիստինա Սարգսյանի ընտանիքը համալրվել է: Երեկ՝ մարտի 3-ին, լույս աշխարհ է եկել նրանց երկրորդ երեխան: Փոքրիկին անվանակոչել են Ռոբերտ:
«Անվան ընտրությունը մեր ավագ որդունն է՝ Մարկինը: Նա հստակ որոշել էր, որ եղբայրը հենց այդ անունն է կրելու, մենք էլ համաձայնեցինք: Թե ինչով է պայմանավորված, չգիտենք: Այդ անունով անգամ ընկեր չունի», – BRAVO.am-ին ասել է Քրիստինան և հավելել, որ թվում էր, թե նույն ապրումները կունենա, ինչ առաջնեկի ժամանակ, բայց իրականում բոլորովին նոր զգացողություններ, յուրովի ու նորովի կապվածություն է զգում:
Զույգի առաջնեկը՝ Մարկը, հունիսին կդառնա 5 տարեկան: