«Սիրելի» դիետա. ինչպես ընդամենը մեկ շաբաթում ազատվել 8-10 կգ ավելորդ քաշից

Այս դիետան շատ տարածված է և արդյունավետ, ուստի մեկ անգամ այն փորձելուց հետո, կանայք հաճախ նշում են, որ սա իրենց սիրելի դիետան է: Հենց սա է պատճառը, որ այն անվանվում է «Սիրելի» դիետա:

Այս դիետայի սննդակարգը պարզ է, հասանելի և ոչ ծախսատար: Պետք չէ հաշվել կալորիաները և կշռել սննդի չափաբաժինը: Այն օգնում է բնական ճանապարհով ընդամենը մեկ շաբաթում մաքրել օրգանիզմը և ազատվել 8-10 կգ ավելորդ քաշից: Ընդ որոմ՝ այս դիետայի դրական կողմերից մեկն էլ այն է, որ կորցրած կիլոգրամները չեն վերականգնվում սովորական սննդակարգին վերադառնալու դեպքում:

Դիետայի տևողությունն է մեկ շաբաթ: Այն հիմնված է առանձին սնվելու սկզբունքների վրա:

«Սիրելի» դիետայի սննդակարգը

1-ին օր՝ ըմպելու

Այս օրը կարելի է խմել ամեն ինչ անսահմանափակ քանակությամբ: Ցանկալի է նախապատվությունը տալ առանց շաքարավազի կանաչ թեյին, անյուղ կեֆիրին և անյուղ արգանակին:

2-րդ օր՝ բանջարեղենային

Կարելի է ուտել բանջարեղեն (վարունգ, պղպեղ, գազար, դդմիկ, լոլիկ) և կրկին անսահմանափակ քանակությամբ: Այս օրը հատկապես օգտակար է կաղամը, քանի որ համարվում է բնական ճարպերն այրող միջոց:

3-րդ օր՝ ըմպելու

Հարկավոր է կրկնել առաջին օրվա «սննդակարգը»:

4-րդ օր՝ մրգային

Այս օրը հարկավոր է անպայման ուտել խնձոր, նարինջ, մանդարին: Քիչ քանակությամբ թույլատրվում է նար բանան ու սալոր, սակայն խախողից ցանկալի է խուսափել, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ շաքար: Շատ օգտակար են թուրինջն ու կիվին, որոնք նպաստում են բնական ճանապարհով ճարպերի այրմանը:

5-րդ օր՝ սպիտակուցային

Սա «ամենահագեցնող» օրն է: Հարկավոր է ուտել սպիտակուցներով հարուստ սնունդ՝ հավի կրծքամիս, խաշած կամ պաշոտ հավկիթ, յոգուրտներ, շոգեխաշած սպանախ:

6-րդ օր՝ սահուն անցում սովորական սննդակարգին

Սա դիետայից սահուն «դուրս գալու» փուլն է, որի ժամանակ հարկավոր է «տրամադրել» օրգանիզմն ավելի տարատեսակ սնունդ ընդունելուն:

Վերջին օրվա սննդակարգն է.

  • 1-ին նախաճաշ՝ 2 հատ խաշած ձու և առանց շաքարավազի թեյ,
  • 2-րդ նախաճաշ՝ցանկացած միրգ,
  • Կեսօրին՝ կրկին միրգ,
  • Ճաշին՝ հնդկաձավարով կան բրնձով թեթև ապուր կամ օրգանական արգանակ,
  • Ընթրիքին՝ բանջարեղենային աղցան բուսյուղով կամ ձիթայուղով: ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև մի փաքր աղ: