Գաստրոէնտերոլոգ Նուրիա Դիանովան «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է, թե որ մթերքից պետք է խուսափել քնելուց առաջ:
«Քնելուց առաջ պետք է թեթև սնվել։ Դա հարմար է հատկապես նրանց, ովքեր խելահեղ ռիթմով են ապրում», – ընդգծել է Դիանովան:
Ցանկալի չէ սպիտակուց օգտագործել, խոսքը վերաբերում է նախևառաջ հավի, տավարի, խոզի և հորթի մսին։
Բժիշկն ընդգծել է, որ օրվա ուշ ժամին այդպիսի սնունդը ծանր կլինի ստամոքսի համար: Բացի այդ, քնելուց առաջ միս ուտելը կհանգեցնի ախորժակի խանգարման: Առավոտյան մարդն ընդհանրապես կարող է հրաժարվել նախաճաշից:
Բժիշկը բացատրել է, որ գիշերը օրգանիզմում դանդաղում են բոլոր գործընթացները, այդ թվում` մարսողությունը: Այդ պատճառով ստամոքսը դյուրամարս սպիտակուցի կարիք ունի։Բայց մսի սիրահարներն այլընտրանք ունեն՝ մանկական սննդի միսը, որը, Դիանովայի խոսքով, չի վնասի օրգանիզմը:
Օգտակար և սննդարար կարող են լինել նաև հատուկ կոկտեյլները: Դրանք կարող են փոխարինել թեթև սննդին:
Բժիշկի խոսքով՝ երեկոյան կարելի է բանջարեղենով ձվածեղ կամ կաթնաշոռ ուտել: Ձուկը ցանկալի է ուտել սուֆլեի կամ ֆիլեի տեսքով: Քնելուց առաջ որպես թեթև ուտեստ հարմար է նաև բանանը:
Ավելի վաղ բժիշկ-թերապևտ և սննդաբան Ֆիլիպ Կուզմենկոն ասել էր, թե ինչպես կարելի է ուտել գիշերն ու չգիրանալ: Մասնագետի խոսքով ՝ պետք է վերահսկել օրական կալորիաների ընդունման չափաքանակը: