Դերասանուհի Իրինա Այվազյանը սոցցանցերի իր էջերում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է նոր, հետաքրքիր ոճով։
Իրինան իր լսարանին ներկայացել է կարճ կտրված մոխրագույն վարսերով։
«Հասկացա՝ ինձ էս տեղն էր պակասում»,- լուսանկարներին կից գրել է դերասանուհին։
Հավելենք, որ Իրինան Ծաղկաձորում է, որտեղ վայելում է իր հանգիստը։
Նշենք, որ դերասանուհին այս պահին եթերային զբաղվածություն չունի։