Արամ MP3-ը և Գուրգեն Դաբաղյանը հանդես են եկել համատեղ աշխատանքով: Նրանք նորովի մեկնաբանությամբ են ներկայացրել ժողովրդական «Թամզարա» ստեղծագործությունը:
Երաժշտության գործիքավորումն իրականացրել է Նիկ Եգիբյանը, Youtube-ում տեղադրված հոլովակի անիմացիայի հեղինակն Արամայիս Հայրապետյանն է:
Նշենք, որ ավելի վաղ Արամ MP3-ն և Ֆելիքս Խաչատրյանը (3.33) նոր մոտեցմամբ ներկայացրել էին «Քոչարի» ստեղծագործությունը: