«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հատուկ ֆոտոթղթակից Վալերի Մելնիկովի՝ Արցախյան երկրորդ պատերազմին նվիրված «Կորսված դրախտ» լուսանկարների շարքը ներկայացվել է World Press Photo միջազգային հեղինակավոր մրցանակի։
Այս մասին հաղորդում է ria.ru-ն` կից հրապարակելով այն մարդկանց կյանքի դրվագները, որոնց կյանք էր անսպասելիորեն ներխուժել Ադրբեջանի հրահրած պատերազմը։
Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին: Հայտարարության համաձայն ՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, շփման գծի երկայնքով և Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ: