Ինչպես արդեն հայտնել էինք, երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը երեկ ամուսնացել է։ Համացանցում տեսանյութեր են տարածվել պսակադրության արարողությունից և հարսանեկան խնջույքից:
Bravo.am-ի տեղեկություններով՝ Քրիստինայի ընտրյալը գործարար Սիմոն Խաչատրյանն է։ Նա սովորել է Թատերական ինստիտուտում, այժմ բնակվում է Մոսկվայում։
Զույգն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում պսակադրվելուց հետո հարսանեկան խնջույքը կազմակերպել է ռեստորանային համալիրներից մեկում։ Երեկոն վարել է Սամվել Գրիգորյանը։
Հարսանեկան խնջույքին երգել են Նարե Գևորգյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Հայկ Դուրգարյանը, իսկ Արամեն իր «Ты лучшая» ռուսերեն երգը կատարել է տորթի կտրման արարողության ժամանակ։
Посмотреть эту публикацию в Instagram