«Երբ ինքը համբուրում է ինձ, ես իրականությունից կտրվում եմ»․ Անուշիկ Առաքելյանը՝ դստեր, մարտիության նվերների և գլխավոր երազանքի մասին

Դերասանուհի Անուշիկ Առաքելյանը, ով վերջին շրջանում հանդես էր գալիս «Փափուկ խաղալիք» հումորային սիթքոմում, Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է մարտիության իր կարևոր երազանքների և դստեր մասին, ինպես նաև մեզ հետ կիսվել է կանացի գաղտնիքներով։

Մարտիության նվերս
«Երբ ինքը համբուրում է ինձ, ես իրականությունից կտրվում եմ»

Ծաղիկներ եմ նվեր ստացել, օծանելիք։ Ինձ թվում է՝ նվերը կարևոր է այն ժամանակ, երբ կարևոր մարդ է նվիրում, բայց դեռ չի եղել նման դեպք, ուղղակի եղել են գնահատված նվերներ։
Դուստրս չի համեմատվում որևէ մեկի հետ, նրա նվերը նույնպես․ ինքը միշտ ամենակարևորն է։ Որովհետև երբ ինքն արթնանում ու գալիս համբուրում է  ինձ, ես իրականությունից կտրվում եմ։
Իմ առաջին մեքենան նվեր եմ ստացել եղբորիցս։ Ամենամեծ նվերը իմ ստացածներից դա է եղել։

Մաղթանքս կանանց միամսյակի կապակցությամբ

 

Հայ կանայք այնքան ինքնաբավ տեսակ են․ ամեն մի փոքր բանից գոհ են մնում։
Բայց քանի որ մենք մեր տեսակով շատ մեծ պատասխանատվություն վերցնող ենք, ուղղակի ցանկանում եմ, որ միշտ լինենք սիրված, ոչ մի նվեր, ոչ մի ծաղիկ չի կարող հաճելի լինել, եթե դա չի նվիրում քեզ սիրող մարդը։

Ի՞նչն է փոխել ժամանակը իմ կյանքում։

 

Չեմ ցանկանում ասել՝ անտարբեր եմ դարձոել, բայց գուցե դրան է գնում ամեն ինչ։ Ավելի համբերատար եմ, առաջ ավելի շուտ էի բռնկվում․ անարդարությունը տանել չեմ կարողանում, բայց հիմա համբերատար եմ դարձել ու փորձում եմ սուր չպատասխանել, գտնել հարմար բառեր։
Առաջ նման կերպ չէի վարվի, որովհետև երբ մարդն ինձ համար կարևոր չի, չեմ վախենում նրան կորցնել։
Տարիքի հետ գնալով դառնում ենք էգոցենտրիկ, չէի ցանկանա այդպես լիներ, բայց կյանքն է դարձնում։ Դարձել եմ լռող՝ անգամ եթե ճիշտ եմ։

 

Ինչպես է տարիքի հետ փոխվում վերաբերմունքը տղամարդկանց ընտրության հարցում։

Այն սանդղակը, որը դու քո համար ստեղծել ես, պետք է իջեցնել։ Գիտեմ՝ շատ վատ բան եմ ասում․․․Ինձ թվում է, որ տարիքի հետ ավելի պահանջկոտ ենք դառնում, դառնում ենք այնքան խելամիտ, որ կարողանում ենք կառավարել զգացմունքները, բայց գալիս է մի տարիք, երբ դու ուղղակի հասկանում ես՝ այն սանդղակը, որը դու քո համար ստեղծել ես, պետք է իջեցնել։ Շատ վատ բան եմ ասում, բայց վստահ եմ, որ բոլոր հասուն մարդիկ դրան կգան։
Մարդը հասնում է այն տարիքին, երբ հասկանում է՝ այլևս չի կարելի հովերով ապրել․ հասկանում է, որ ժամանակը գնում է ու փորձում է ամենավերջին շանսը բաց չթողնել։
Այն իդեալը, որն անընդհատ կառուցում էիր, սկսում է կամաց-կամաց փոխվել։

Իմ ամենակարևոր խորհուրդը բոլոր կանանց՝ մի խղճացեք տղամարդկանց

Իմ ամենամեծ սխալի մասին չեմ ցանկանում խոսել, բայց խորհուրդ կտամ բոլոր կանանց չխղճալ տղամարդուն, որովհետև մենք կարողանում ենք դա անել, իսկ տղամարդն էլ կարողանում է մանիպուլացնել ու ստիպել իրեն խղճալ։
Երբ տղամարդը ցանկանում է հետ բերել կամ ձեռք բերել, նա պատրաստ է գնալ մանիպուլիացիաների։
Իսկ կինն օժտված է մայր լինելու շնորհով, իսկ մայրության բնազդը բերում է  պատասխանատվության, հենց այդ պահին այն խանգարում է ինչ-որ մեկին խղճալ ու ամեն ինչ փչանում է։

 

Իմ ամենակարևոր խորհուրդը դստերս՝ կրթված կնոջը հնարավոր չէ տապալել

Շատ կարևոր է, որ կինը, իրապես, գնահատելու կարողություն ունենա և ազնիվ լինի բոլոր հարաբերություններում։ Որովհետև երբ դու ազնիվ ես, թույլ չես տալիս, որ քո հանդեպ անազնիվ լինեն։
Ամենակարևորը՝ կինը պետք է լինի չափազանց խելացի։ Կայցած բառը շատ ժամանակ սխալ է հասկացվում․ կայացած ես, երբ բացի ինտելեկտուալ դաշտից կրթված ես նաև որպես կին։
Ինձ համար կինը ուժ է, պատասխանատվություն է։ Միշտ պետք է կրթվել, որովհետև կրթված կնոջը հեշտ չի տապալել։
Յուրաքանչյուր տղամարդ ենթագիտակցորեն իրեն ավելի հարմարավետ է զգում կիրթ կանանց հետ։
Կինը նաև պետք է իդեալական լինի կենցաղում, երբ կնոջ կենցաղը մաքուր է, և նա դա ոչ թե ստիպված է անում, այլ հաճույքով, դա շատ կարևոր է, որովհետև մաքուր կենցաղը նաև գալիս է ներքին մաքրությունից։

Ինչպիսին եմ որպես մայրիկ՝ դաժան մամա եմ

Եղբայրս միշտ կատակով ասում է․ աղջիկդ չի ապրում, այլ ծառայում է։
Ծանոթներս ասում են աղջկաս՝ ոչինչ Նանե ջան կամուսնանաս, ծառայությունդ կավարտվի։
Իմ խստապահանջությունը գալիս է նրանից, որ ես ցանկանում եմ ինքն իդեալական լինի, քանի որ աղջիկս ամենակարևոր մարդն է իմ կյանքում։
Միշտ իրեն ստիպում եմ կարդալ, ասում եմ՝ որքան էլ մասնագիտորեն կայանաս, եթե գեղարվեստական հարթակում չկրթվես, շրջապատի համար երբեք հետաքրքիր չես լինի։
Եվ մենք շատ ենք ունենում նման թեմաների վերաբերյալ բոյկոտներ։
Ամեն իր քայլը վերահսկում եմ, որովհետև խուճապի մատնվող եմ տեսակով։ Բայց ուրախ եմ, որ մի անգամ նա ասաց՝ երազում եմ մեծանալ ու դառնալ մայրիկիս պես, որովհետև ինքն իմ իդեալն է։

Մի անգամ էլ աղջիկս ասեց՝ երբ ես երեխա ունենամ դու պետք է պահես, որ ինձ պես դաստիարակաված լինի։ Որովհետև իրեն այնքան են ասել՝ դաստիարակված ես, այս դարի երեխա չես, որ հասկացել է, թե որքան լավ է այդ ամենը։

Ինքն ինձ ասում է, որ ես  բարի եմ և ուժեղ, և չկա հարց, որը չեմ կարողանում լուծել, և ոչ ոք չի հավատա, որ դուրս գալով ուժեղ կնոջ կերպարից, կենցաղում այդքան հիվանդագին մաքրասեր եմ ու լավ տնային տենտեսուհի։ Ես միայն դերասան չեմ, ես նաև իսկական հայկական կին եմ։

Եթե աղջկաս ընտրյալն ինձ դուր չգա, կլնի բոյկոտ

Աղջիկս տեսել է, թե ինչպես են իմ ընկերները զանգում, խորհուրդ հարցնում ինչ-որ տղամարդու վերաբերյալ կամ քննարկում խնդիրը, և հասկացել է, որ իմ խորհուրդը մարդիկ ընդունում ու լսում են և շատ ժամանակ այդ խորհրդի շնորհիվ փրկվել են ընտանիքներ։
Ինքը գիտի, որ իմ պահանջներն իր դեպքում շատ բարձր են, որովհետև ինքը շատ բարի, ազնիվ է ու հետևաբար, ես իր կողքին ցանկանում եմ տեսնել նման մարդու։
Ինքը հիմարիկ չի, իր արժեքը գիտի և լավ էլ պահանջներ ունի։ Ինձ թվում է՝ դաստիարակությունն ու իմ խստությունն իր արդյունքները տվել են։

 

Իմ անձնական կյանքը չգիտեմ, թե ինչպես կդասավորվի

Քանի որ չի եղել լուրջ առիթ, վստահ չեմ կարող ասել, բայց նայելով դստերս՝ տեսնում եմ, որ խանդոտ է։
Դեռ առիթ չի եղել, որպեսզի այդ խանդն արտահայտվի։
Համոզված եմ, որ եթե առիթ էլ լինի և խանդի, ինքն ամեն բան կկարողանա հարթել։
Հիմա բոլոր երազանքներս կապված են դստերս հետ։ Անգամ եթե իմ կողքին տղամարդ լինի, դուստրս միշտ լինելու է ինձ համար առաջին տեղում։
Ցանկանում եմ, որ առողջ լինի, որպես կին՝ երջանիկ։

Հեղինակ՝ Լազարյան Տաթևեր