Արմենիա TV-ի «Երգիր, թե կարող ես» նախագծում Վաչե Թովմասյանին կփոխարինի Գրիգ Գևորգյանը։ Գրիգը նախագծում հանդես կգա որպես հաղորդավար։ Այս մասին շոումենը հայտնել է Ինստագրամի իր էջում՝ կից հրապարակելով տեսանյութ։
«Այսուհետ ամեն ուրբաթ, երեկոյան ժամը 21:00-ին, Արմենիա TV-ի եթերում «Երգիր, թե կարող ես»-ում կերգացնեմ բոլորին՝ անկախ նրանից ուզում են, թե՝ չէ»,- գրել է հաղորդավարը։
Հավելենք, որ այս շրջանում Վաչե Թովմասյանը բացակայում է Հայաստանից, ինչն էլ հիմք է հանդիսացել նախագծում նրան փոխարինելու համար։
Посмотреть эту публикацию в Instagram