Կենսուրախ ու ժպտերես Ալլա Պուգաչովան ներկայացել է ռուսական «Орел и Решка» հեռուստանախագծի հանրահայտ աստղ Անաստասիա Իվլեևայի 30-ամյակի առթիվ կազմակերպված աստղային երեկույթին:
Հրապարակված լուսանկարներում երգչուհու երկրպագուները ուշադրություն են դարձրել նրա արտաքին տեսքին` հարթ մաշկ, ոճային հանդերձանք` բաղկացած կարճ կիսատաբատից և շիֆոնե կիսաշրջազգեստից։
Պուգաչովան ամուսնուն՝ հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինին թևանցուկ արած ներկայացել է Իվլեևայի ծննդյան տոնակատարությանը։
Միջոցառման ընթացքում ամուսինների Instagram-ի իրենց էջերը ողողել են աստղային երեկույթի ընթացքում արված լուսանկարներով ու տեսանյութերով։
Դատելով տիրող տրամադրությունից` Պուգաչովան գոհ է միջոցառման ընթացքից ու իր արտաքին տեսքից։ Նա անկեղծ ժպտում ու շփվում է հոբելյարի ու նրա հյուրերի հետ։
Посмотреть эту публикацию в Instagram