«Այս երգը կամուրջ է իմ արմատների երկրի՝ Հայաստանի և Ֆրանսիայի՝ այն երկրի միջև, որտեղ ծնվել եմ»,- նշել է 25-ամյա Անահիտ Բեյաջյանը ֆրանսիական The Voice-ի ժամանակ «Հինգալա» երգը կատարելուց հետո։
Անահիտի ձայնը միանգամից հուզեց ժյուրիի անդամներին. նրանք սկսեցին միմյանց հարցնել, թե ինչ լեզվով է նա երգում:
Չճանաչելով հայերենը՝ նրանք ասացին. «Չգիտենք՝ ինչ լեզու է, բայց շատ գեղեցիկ է»: Երգի տողերում (Arménie) Հայաստան բառը լսելով՝ հասկացան, թե որ երկիր է Անահիտն իրենց «տեղափոխել»: