«Վերջապես խաղաղություն եմ տեսնում պարոն Ալիևի դեմքին»․ Հովհաննես Ազոյանի սկանդալային մեկնաբանությունը

Դերասան Հովհաննես Ազոյանը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում․ արտիստի մեկնաբանություններից մեկը իրական իրարանցման պատճառ է դարձել։
Ազոյանը Մեհրիբան Ալիևայի տեսանյութի մեկնաբանություններում գրել է․«Վերջապես խաղաղություն եմ տեսնում պարոն Ալիևի դեմքին։ Խաղաղություն աշխարհին, պատերազմ՝ այլևս երբեք»։
Նշենք, որ տեսանյութում Իլհամ Ալիևի այցն է դեպի Արցախի այն տարածքներ, որոնք օկուպացվել են 44-օրյա պատերազմից հետո։

 

Հետագայում դերասանը ջնջնել է իր մեկնաբանություններից մի քանիսը, թողնելով միայն մեկը։