Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իրապատում շոուի վերջին եթերաշրջանի պրեմիերայի նախաշեմին զրուցել է Good Morning Vogue-ի հետ՝ 2020-ն անվանելով «մարտահրավերային տարի»։
«Կարծում եմ՝ այս տարին բարդ էր շատ մարդկանց համար, բայց այն նաև հնարավորություն էր՝ մեր կյանքում պարզ բաները գնահատելու համար»,- ասել է 40-ամյա հեռուստաաստղը։
Քարդաշյանը, որը շաբաթներ առաջ ռեփ կատարող Քանյե Ուեսթից բաժանվելու համար ամուսնալուծության հայց էր ներկայացրել, հայտնել է, որ «փորձում է երևույթներին դրական տեսանկյունից նայել»։
«Չնայած այն փաստին, որ 2020-ը մարտահրավերային տարի էր, այն նաև վերականգնման, ստեղծագործելու, ընտանիքիս հետ շատ ժամանակ անցկացնելու տարի էր․ երեխաներիս հետ անցկացրած ժամանակն անգնահատելի էր։ Դա իսկապես գեղեցիկ էր»,- հավելել է Քարդաշյանը։
Հեռուստաաստղը նաև հայտարարել է, որ իրավաբանի որակավորում ստանալու համար դեռևս պետք է ուսանի երկու տարի, որից հետո կկարողանա քննություններ հանձնել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քանյե Ուեսթը խզել է Քիմ Քարդաշյանի հետ կապերը և նրա հետ շփվում է միայն «երրորդ անձանց միջոցով»։