Հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Թոդորենկոն Black Star ապրանքանիշի հիմնադիր Տիմատիի մասնակցությամբ «Холостяк» շոուի մասին քննադատական գրառում է կատարել իր ինստագրամյան էջում:
«Աղջիկներին դիտարկում են ձիերի նման, ստուգում են «սմբակները», «ատամները», «պոչն» ու «բաշը»»,- նշել է Տոդորենկոն։
Միևնույն ժամանակ, Թոդորենկոյի կարծիքով՝ նախագծին իրենց կամաքով մասնացկում են գեղեցիկ, ինքնաբավ և անկախ աղջիկներ։
«Իսկ երրորդ կողմից այնքան երջանկություն եմ ցանկանում նախագծի մասնակիցներից յուրաքանչյուրին, որ կարիք չլինի «հարսնատեսի», քասթինգների մի քանի էտապի մասնակցել՝ սեր գտնելու համար»,- եզրափակել է հաղորդավարուհին։
Նշենք, որ շոուի ութերորդ եթերաշրջանի քասթինգը նոր ռեկորդ է սահմանել. մոտ 40 միլիոն աղջիկ մասնակցության հայտեր է ուղարկել:
Այսքան շատ հայտեր նախագիծը դեռ երբեք չէր ստացել։