Երգչուհի Նունե Եսայանն Ինստագրամի իր էջում տեսանյութ և լուսանկար է հրապարակել երգչուհի Նատաշա Կորոլյովայի հետ Մալդիվներից:
Երգչուհին լուսանկարը մեկնաբանել է՝ «Հաճելի հանդիպում», իսկ տեսանյութին կից Նունեն գրել է. «ՀՀ վաստակավոր արտիստուհին հանդիպել է ՌԴ վաստակավոր արտիստուհուն»:
Տեսանյութում Նատաշան ասում է, որ հայ հանդիսատեսն ամենահյուրընկալն է և որ մինչև հիմա իր սրտում է պահում Հայաստանում տեղի ունեցած համերգից ստացած զգացմունքները:
Նշենք, որ Նատաշան Մալդիվներում է ամուսնու՝ դերասան Սերգեյ Գլուշկոյի հետ:
Посмотреть эту публикацию в Instagram