Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին նկատել են Լոս Անջելեսի օդանավակայանում՝ Մեքսիկա կատարած այցից հետո, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների արված լուսանկարները։
Պարբերականը նշել է, որ 40-ամյա աստղը, մոռանալով դիմակ կրել, իր դեմքը ծածկել է հագին եղած սպիտակ վերնազգեստով։ Լուսանկարներում աստղը կրում է մարմնագույն տաբատ, խակի տոպ և սպիտակ վերնազգեստ՝ իր տեսքն ամբողջացնելով սպիտակ երկարաճիտ բարձրակրունկներով։
Քանի որ աստղը դիմակ չի կրել, նա մարդաշատ տարածքներով անցնելից վերնազգեստով ծածկել է դեմքը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ էր հրապարակել ծովափնյա հանգստից, որտեղ 40-ամյա հեռուստաաստղը կրում է սև լողազգեստ և սև արևային ակնոցներ, որոշ նկարներում իր տեսքն ամբողջացնելով արևային գլխարկով։ Աստղը վայելում է հանգիստը ցանցաճոճի վրա։