Սինդի Քրոուֆորդի 19-ամյա դուստրը նկարահանվել է ներքնազգեստի գովազդում (լուսանկարներ)

Աշխարհահռչակ սուպերմոդելներից մեկի` Սինդի Քրոուֆորդի 19-ամյա դուստրը նկարահանվել է Calvin Klein ապրանքանիշի ներքնազգեստի գովազդում` ցույց տալով իր գեղեցկությունն ու մոդելային հմտությունները։

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Կայա Գերբերը, որը ներկայում ամենապահանջված մոդելներից է, գովազդել է սև, կիպ ներքնազգեստ, որը համահունչ է մոդելի անթերի կազմվածքի հետ: Վերջինս երեք լուսանկար է հրապարակել գովազդային արշավից:

Երիտասարդ մոդելը գովազդային նկարահնումներին մասնակցել է նվազագույն դիմահարդարմամբ: Նա ցուցադրել է նաև ապրանքանիշի պատկերանշանով սպիտակ կրծքալը: Իսկ լուսանկարներից մեկում նա ներկայացել է կիսամերկ:

Ինչպես աղբյուրը նկատում է, Կայան ներկայանում է նույնպիսի ինքնավստահությամբ և սեքսուալությամբ, ինչպես և մայրը, որը 30 տարի առաջ աշխարհի ամենահայտնի սուպերմոդելներից մեկն էր: