«Ուոլ Սթրիթը»․ HBO Max-ը ցուցադրել է Մարկ Ուոլբերգի մասին պատմող սերիալի թրեյլերը

HBO Max-ը ցուցադրել է Մարկ Ուոլբերգի մասին պատմող «Ուոլ Սթրիթ» վավերագրական սերիալի թրեյլերը:
Նախագիծը կպատմի ոչ միայն Մարկի դերասանական նվաճումների և ընտանեկան կյանքի, այլ նաև այն բիզնեսների մասին, որոնցում նա ներդրումներ է կատարել: Սերիալում ցուցադրվելու են դերասանի ներդրման ինչպես լավ, այնպես էլ վատ օրինակները:
Նախագծի հեղինակը Unrealistic Ideas ստուդիան է, որի հիմնադիրներից մեկը հենց Ուոլբերգն է:
«Ուոլ Սթրիթը» նախատեսվում է եթեր հեռարձակվել HBO Max- ի եթերում ապրիլի 15-ին: