Ինչո՞ւ է Ֆրանսիայի Առաջին տիկինը հայտնվել հիվանդանոցում

Ֆրանսիայի 41-ամյա նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ 66-ամյա Բրիջիտ Մակրոնը, վնասվել է ամուսնու հետ հանգստի ժամանակ: Էմանուելի հետ նավակով ռոմանտիկ զբոսանքի ընթացքում նա վնասել է ձեռքը:

Ֆրանսիայի նախագահն արդեն երկրորդ շաբաթն է, ինչ վայելում է իր հանգիստը Լազուրյան ափին: Բրիջիտի առողջությանն այժմ ոչ մի վտանգ չի սպառնում, պարզապես, դեռ մի քանի ամիս պետք է, որպեսզի Առաջին տիկինը լիարժեք կազդուրվի:

Չնայած այս պատահարին՝ զույգը շարունակում է վայելել հանգիստը՝ բաց չթողնելով պաշտոնական հրավերքները: Լրագրողների հետ զրույցում Բրիջիտը հավատացրել է, որ իրեն իդեալական է զգում: