Վերջին օրերին Ինստագրամ սոցիալական ցանցում հայտնի հայուհիների լողազգեստով սեքսուալ լուսանկարների «տեղատարափ» է։ Ոմանք լուսանկարվում են հենց օվկիանոսի կամ ծովի ֆոնին, ոմանք էլ պարզապես որոշել են այսպես կարոտն առնել արևից ու ավազոտ լողափից։
Ալիսա Փանիկյան
Կանադահայ հայտնի մոդել ու հեռուստահաղորդավարուհի, «Միսս Կանադա-2006» Ալիսա Փանիկյանն Ինստագրամի իր էջում «վարակիչ» ամառային գրառում է արել:
Լուսանկարում նա պատկերված է մուգ նարնջագույն լողազգեստով, իսկ տեսանյութում Ալիսան իր բաժանորդներին օդային համբույրներ է ուղարկում, քանի դեռ ծովային ալիքները փորձում են «կլանել» նրան։
Посмотреть эту публикацию в Instagram
Նա մեկնաբանել է լուսանկարը․ «Շնչիր ծովը, զգա երկինքը։ Եվ թող, որ հոգիդ թռչի»։
Ռուբինա Խանզադյան
Ամերիկացի թոփ-մոդել Ռուբինա Խանզադյանը Ինստագրամի միկրոբլոգում հրապարակել է մի քանի լուսանկար, որտեղ նա հիանալի տեսարաններով ավազե լողափում է:
Посмотреть эту публикацию в Instagram
Գեղեցկուհու հագին վառ վարդագույն բիկինի է, կարմիր շորտեր ու քամուց «թռչող» բաց վարդագույն վերնաշապիկ:
«Կարոտում եմ այս ամենը»,- գրել է «վայրի» գեղեցկուհին:
Մարիաննա Մուկուչյան
Ամռան գալու չի համբերում նաև հայտնի ոճաբան և դիմահարդար, փոփ-դիվա Իվետա Մուկուչյանի հարազատ քույրը՝ Մարիաննա Մուկուչյանը։ Նա լուսանկարների ու տեսանյութերի մի ամբողջ շարք է հրապարակել Գոայում իր հանգստից։
Посмотреть эту публикацию в Instagram
«Չեմ համբերում, երբ է սա լինելու։ Շուտով, շատ շուտով…»,- գրել է նա։
Գոհար Ավետիսյան
Իսկ ահա մեյքափի գուրու Գոհար Ավետիսյանը ծովին կարոտելու կարիք չունի։ Նա այժմ իր ընտրյալի հետ հանգստանում է Մալդիվներում, որտեղից բաժանորդներին ուրախացնում է լողազգեստով լուսանկարներով։
Նշենք, որ հայտնի դիմահարդարն ավելի քան 40 կիլոգրամ նիհարել է, իսկ հետո կազմվածքի շտկման համար վիրահատություն է տարել։
Քիմ Քարդաշյան
«Ամբողջ շաբաթ հանգստի վայրից լուսանկարներով սպամ եմ անելու», – խոստացել է հայտնի հեռուստաաստղն ու առաջին լուսանկարներն է հրապարակել:
Посмотреть эту публикацию в Instagram
Կադրում Քիմը մուգ շագանակագույն լողազգեստով է՝ թափած մազերով։ Ընդ որում՝ Քիմն առանց դիմահարդարման է։
Լուսինե Թովմասյան
Օրերս հանգստից լուսանկարներ է հրապարակել նաև գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Միսս Հայաստան-2003»-ը չի գրել, թե որտեղ է հանգստանում, սակայն ծովի երկնագույն երանգը, ինչպես նաև Լուսինեն սպիտակ լողազգեստով անտարբեր չեն թողել իր հետևորդներին։