Կիրակի Լոնդոնի «Ալբերտ Հոլ» սրահում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի մրցանակի (BAFTA) շնորհման 74-րդ արարողությունը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, միջոցառմանը ներկա են եղել կինոաշխարհի հայտնի դեմքերը, սակայն կորոնավիրուսի համարավարակի պաճառով շատերը մրցանակաբաշխությանը մասնակցել են առցանց եղանակով։
Ամենալավ հագնված աստղերի շարքում պարբերականն առանձնացրել է դերասանուհիներ Ֆիբի Դայվենորին, Պրիյանկա Չոպրային, Ռենե Զելվեգերին, Աննա Քենդրիկին։
25-ամյա բրիտանացի դերասանուհի Ֆիբի Դայվենորը միջոցառման կարմիր գորգին ներկայացել է սև, երկարաքուղ զգեստով, մինչդեռ ամերիկացի դերասանուհի Պրիյանկա Չոպրան ընտրել է համարձակ հանդերձ՝ ասեղնագործ վերնազգեստ և սպիտակ տաբատ։
Մրցանակաբաշխությունն իրենց նրբագեղ տեսքով զարդարել են նաև դերասանուհիներ Ռենե Զելվեգերը և Աննա Քենդրիկը:
Ֆիբի Դայվենոր
Պրիյանկա Չոպրա
Ռենե Զելվեգեր
Աննա Քենդրիկ
Հյու Գրանտը՝ կնոջ հետ
Սինթիա Էրիվո
Թոմ Հիդլսթոն