Պատերազմից հետո առաջին անգամ երգեց ու երգեց «Արցախը». Մանե Գրիգորյանը տեսանյութ է ներկայացրել

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է տեսանյութ, որտեղ  նրա հայրը՝ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը դաշնամուրով կատարում է  իր հայտնի երգը։

«Պատերազմից հետո առաջին անգամ երգեց ու երգեց «Արցախը»․․․
Տապալեց…»,- հրապարակված տեսնյութին կից գրել է հաղորդավարուհին։

Նշենք, որ այս շրջանում Մանեն վարում է Առաջին ալիքի «Առավոտ լուսո» առավոտյան ծրագիրը։