Լոս Անջելեսում տեղի ունեցավ 93-րդ Օսկար մրցանակաբաշխությունը: Քլոի Չժաոյի ֆիլմը դարձավ բացարձակ հաղթող և ստացավ երեք արձանիկ՝ Լավագույն կինոնկար, Ռեժիսոր և Լավագույն դերասանուհի անվանակարգերում:
Երեկոն զուրկ չէր նաև պատմական իրադարձություններից. Քլոի Չժաոն դարձավ ասիական ծագմամբ առաջին կինը, ով ստացավ ռեժիսորի մրցանակ (Քեթրին Բիգելոուից հետո պատմության մեջ երկրորդ կինը), իսկ Էնթոնի Հոփքինսը դարձավ ամենատարեց դերասանը, ով շահեց դերասանական հիմնական անվանակարգը:
Արարողությունն ինքնին անցավ բավականին սահուն և նույնիսկ, կարելի է ասել, տեղ-տեղ ձանձրալի, չնայած որ այն զերծ չէր անակնկալներից. «Լավագույն կինոնկար» անվանակարգում հաղթողը հայտարարվեց լավագույն դերասաններից շուտ (այս առիթով նրանք սկսեցին կատակել, որ անվանակարգերի հերթականության համար Քրիստոֆեր Նոլանն է պատասխանատու եղել)։
Իսկ դե երեկոյի ընթացքում շոուն խամրեցրեց 74-ամյա Գլեն Քլոուզը, ով կատարեց թվերկ: Ինչպե՞ս դա պատահեց: Դերասանուհին մասնակցեց «Գուշակիր մեղեդին» մրցույթին. արարողության հյուրերին խնդրել են գուշակել երգը և ասել, արդյոք այն առաջադրվել է Օսկարի: Քլոուզը առաջին նոտաներից գուշակեց «Experience Unlimited» խմբի Da Butt ստեղծագործությունը, որը հնչել էր Սփայկ Լիի «Դպրոցական տարիները հրաշալի են» ֆիլմում: Օսկարի ութակի հավակնորդը բուռն ծափահարությունների արժանացավ՝ չնայած կրկին առանց արձանիկի մնալուն:
Շատերը սոցիալական կայքերում կատակում են, որ Քլոուզը իր պարի համար Օսկար է ստացել «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում:
Glenn Close is showing off her dance moves! #Oscars pic.twitter.com/JObKzQCHgn
— Entertainment Weekly (@EW) April 26, 2021
Glenn Close identifying “Da Butt” — this is her Oscar.
— Sean Fennessey (@SeanFennessey) April 26, 2021
Դանիել Կալույան Օսկար ստացավ «Հուդա և սև մեսիա» ֆիլմում խաղալու համար՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում, և բեմից շնորհակալություն հայտնեց ծնողներին սեքսով զբաղվելու և իրեն ունենալու համար:
Incredible that we get to see the real-time reaction from Daniel Kaluuya’s mother as he talks about his parents having sex pic.twitter.com/juxCZeJcQC
— Dave Itzkoff (@ditzkoff) April 26, 2021
Դե իսկ սոցցանցերն անմիջապես արձագանքեցին մեմով․
Արարողության կարևորագույն մասը դարձավ կորեացի դերասանուհի Յուն ՅոՋունի պարգևատրումը, ով Օսկար ստացավ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Մինարի» ֆիլմում խաղալու համար: Նա բարձրացավ բեմ և անմիջապես դիմեց Բրեդ Փիթին. «Պարոն Բրեդ Փիթ, մենք վերջապես հանդիպեցինք: Ո՞ւր էիք, երբ մենք նկարահանումների էինք»: (Փիթը որպես պրոդյուս է հանդես եկել«Մինարի» ֆիլմում):
Yuh Jung Youn beginning her Oscar speech by shooting her shot with Brad Pitt. She really is the gift that keeps on giving pic.twitter.com/lKNoZkectr
— Liv Marks (@OliviaLilyMarks) April 26, 2021
Ավելի ուշ լրագրողներից մեկը հարցրեց Յուն ՅոՋունին, թե ինչպիսի հոտ ունի Բրեդ Փիթը: Ինչին դերասանուհին փայլուն պատասխան տվեց. «Ես չեմ հոտոտել նրան: Չէ՞ որ ես շուն չեմ»:
#Minari star and Oscar winner Yuh-Jung Youn responds to a question about what Brad Pitt smells like: “I didn’t smell him, I’m not dog” https://t.co/ovtJy4btWT pic.twitter.com/xfBI8BVg8m
— Variety (@Variety) April 26, 2021
Ինքը՝ Փիթը, չկարողացավ զսպել արցունքները, երբ հետևում էր առաջին կորեացի կնոջ ելույթին, որը «Օսկար» էր ստացել լավագույն երկրորդ պլանի դերասանուհու համար: Դերասանուհին ասել էր. «Ես չեմ հավատում մրցակցությանը: Մենք տարբեր ֆիլմերում հաղթող ենք, տարբեր դերեր ենք խաղացել, ուստի չենք կարող մրցել միմյանց հետ: Այսօր ես այստեղ եմ, քանի որ մի փոքր բախտավոր եմ, ձեզանից ավելի բախտավոր եմ»:
Կարմիր գորգի և հանդիսության այլ կարևորագույն պահերը.
Պարող Ալան Քիմը (Մինարի):
Alan S. Kim dancing on the red carpet omg we can’t #Oscars pic.twitter.com/W9XQM8u6IO
— British GLAMOUR (@GlamourMagUK) April 25, 2021
Ինչպես է Մադս Միքելսենը նշում դանիացի ռեժիսոր Թոմաս Ուինթերբերգի «Օսկար» մրցանակը՝ լավագույն օտարալեզու ֆիլմի համար:
mads mikkelsen’s reaction to winning an oscar pic.twitter.com/8k7q47qTDv
— danielle (@seuIgifilm) April 26, 2021
Արարողության գլխավոր նորաձևության սիրահարը Լաքիտ Սթենֆիլդն է («Հուդան և սև մեսիան»):
LAKEITH STANFIELD IN SAINT LAURENT. INSTANTLY ON MY GREATEST OF ALL TIME LIST. SEXY. A LITTLE MEAN. HOT. PRISTINE. REVERSE LE SMOKING. pic.twitter.com/4bpd3zCGWG
— grail boss feminist (@theprophetpizza) April 25, 2021
Ռիզ Ահմեդը, ով շտկում է իր կնոջ ՝ գրող Ֆաթիմա Ֆարհին Միրզայի մազերը:
Riz Ahmed fixes wife Fatima Farheen Mirza’s hair on the #Oscars red carpet. pic.twitter.com/NQxnKCLnYd
— Film Updates (@TheFilmUpdates) April 25, 2021
Պատրաստեց՝ Լուս Ավագյանը